Տնտեսական19:08, 20 Մարտ 2020
Թուրքիան առարկել է պողպատի ներմուծման սահմանափակմանը միտված Եվրամիության որոշումը

Թուրքիան Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակնեևում սկսել է Եվրամիության որոշումը առարկելու գործընթաց, որը վերաբերում է պողպատի ներմուծման սահմանափակմանը։
Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ներմուծվող պողպատի համար մաքսային տուրքեր սահմանեց, Եվրամիությունը մտահոգվելով, որ իր շուկայում պողպատի ավելցուկ կգոյանա, 2018 թվականի հուլիս ամսին պողպատի 26 տեսակների նկատմամբ քանակական սահմանափակման մասին որոշում ընդունեց։
Եվրոպական միության կայացրած որոշման համաձայն՝ սահմանափակումը ուժի մեջ է լինելու մինչ 2021 թվականի հուլիս ամիսը, իսկ դրանից հետո կիրառվելու է 25% մաքսային տուրք։
Թուրքիան Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ուկրաինայի հետ միասին հանդիսանում է Եվրամիություն պողպատ արտահանող գլխավոր երկրներից մեկը։
Եվրամիության վարած քաղաքականության հետևանքով Թուրքիան 2019 թվականին լուրջ տնտեսական վնասներ է կրել կապված պողպատի արտահանման հետ։
Այսպիսով Թուրքիան դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝ Եվրամիության որոշման նկատմամբ իր առարկությունը հայտնելով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |