Հասարակական11:17, 23 Մարտ 2020
Պոլսի հայոց պատրիարքարանի առցանց պատարագը

Աշխարհում մոլեգնող նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ անցկացվող միջոցառումներից անմասն չի մնացել նաև Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը:
Այս միջոցառումների շրջանակենրում մարտի 22-ին պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի անցկացրած կիրակնօրյա պատարագն ուղիղ հեռարձակվել է պատրիարքության Facebook սոցցանցի պաշտոնական էջով: Այս քայլի նպատակը հավատացյալներին հեռակա մասնակից դարձնելն է պատարագին:
Համայնքին հղած իր խոսքում Սահակ 2-րդ պատրիարքը մասնավորապես ասել է. «Այս վիճակի հետ կապված պետք է ինչ-որ բան անեինք և մենք ընտրեցինք այսօրվա տեխնոլոգիաները ու սոցմեդիայի միջոցով կապվեցինք ձեզ հետ: Մեր այս միջոցառումներին ու քարոզներին կարող եք հետևել ձեր տանից: Դուք չեք կարողանում եկեղեցի գալ, մենք էլ մտադիր ենք եկեղեցին բերել ձեզ մոտ»:
Ավելացվենք, որ Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1236-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 30-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։

Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |