Տնտեսական15:43, 23 Մարտ 2020
Կորոնավիրուսի պատճառով Թուրքիայում ավելի քան 100 առևտրի կենտրոն է փակվել

Աշխարհը ցնցած կորոնավիրուսի համավարակի դեմ տարվող միջոցառումների շրջանակներում, ինչպես մի շարք այլ երկրներում, այնպես էլ Թուրքիայում տանը մնալու և հանրային վայրեր չայցելելու կոչեր են արվում։
Չնայած դրան՝ երկրում պաշտոնական որևէ որոշում չի կայացվել խոշոր առևտրի կենտրոնների գործունեության դադարեցման մասին, որոնք, ինչպես հայտնի է, մարդկանց խոշոր կուտակումների և հետևաբար վարակի պոտենցիալ տարածման աղբյուր կարող են դառնալ։
Թուրքիայի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Ստամբուլում գործող մի շարք խոշոր առևտրի կենտրոններ, առանց սպասելու որևէ պաշտոնական որոշման, դադարեցրել են իրենց գործունեությունը։
Թուրքիայի առևտրի կենտրոնների և ներդրողների միության նախագահ Հյուսեյին Ալթաշի խոսքով՝ տարբեր քաղաքներում 100-ից ավելի առևտրի կենտրոնններ են փակվել առնվազն 3 շաբաթով։ Դրանցում գործում են միայն հիգիենայի պարագաների վաճառքի կետերն ու դեղատները։ Նշենք, որ Թուրքիայում ընդհանուր առմամբ 436 առևտրի կենտրոն կա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |