Հասարակական13:18, 23 Մարտ 2020
Թուրքիայի հայկական «Լույս» TV-ն հեռարձակել է Ստամբուլի հայկական եկեղեցու կիրակնօրյա պատարագը

Ստամբուլի հայկական «Լույս» ինտերներային հեռուստաալիքը ևս միացել է նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Թուրքիայում անցկացվող «Մնա տանը» արշավին: Այս համատեքստում հեռուստաալիքն ուղիղ եթերով հեռարձակել է Ստամբուլի Ֆերիքյոյ/Ֆերիգյուղ շրջանի հայկական Սուրբ Վարդանանց եկեղեցում մարտի 23-ին տեղի ունեցած կիրակնօրյա պատարագը: Նշվում է, որ պատարագը մատուցել է Կրոնական ժողովի ատենապետ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանը:
«Լույս» հեռուստաալիքի հիմնադիր և գործադիր խորհրդի նախագահ Արամ Քուրքնը նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին համայնքի ներկայացուցիչները կիրակնօրյա պատարագներին ուղիղ եթերով հետևելու հնարավորություն կունենան: Քուրանը հույս է հայտնել նաև, որ բոլորի աղոթքների ու ձեռնարկած քայլերի արդյունքում համավարակը հնարավորինս շուտ կնահանջի:
Նշենք, որ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում Պոլսի հայոց պատրիարքությունը նույնպես պատարագները հեռարաձակում է սոցցանցի իր պաշտոնական էջով, քանի որ այս օրերին դրանք մատուցվում են առանց հավատացյալների ֆիզիկական ներկայության:
Թուրքիայում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1236-ի, իսկ վիրուսի հետևանքով մահացածների թիվը՝ 30-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |