Քաղաքական11:45, 24 Մարտ 2020
ԵԽ-ում Թուրքիայի հարցերով զեկուցողը քննադատել է քուրդ համայնքապետերի ձերբակալությունը
Եվրախորհրդարանում (ԵԽ) Թուրքիայի հարցերով նոր զեկուցող Նաչո Սանչես Ամորն անդրադարձել է նախօրեին Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող ՏԻՄ 5 ղեկավարի ձերբակալությանը և կորոնավիրուսի պատճառով կառավարության՝ համաներում շնորհելու մտադրությանը։
Այս թեմաների մասին Սանչես Ամորը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում։
«Դժվար է տեսնել և հասկանալ, որ նույնիսկ այս ծանր պահերին կառավարությունը շարունակում է խարխլել տեղական ժողովրդավարությունը՝ դեմ գնալով վերջին ընտրություններում ժողովրդի արտահայտած կամքին»,-գրել է նա։
Ամորը նաև նշել է, որ ըստ շրջանառվող լուրերի՝ բանտերում կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու համար Թուրքիայի կառավարությունը մտադիր է համաներում շնորհել բանտերում գտնվող մեծ թվով կալանավորների։
Նրա խոսքով՝ չկա ավելի լավ հնարավորություն, քան ազատ արձակել ապօրինաբար բանտարկված հարյուրավոր մարդկանց, որոնց շարքերում կան լրագրողներ, մտավորականներ, փաստաբաններ և իրավապաշտպաններ։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին Թուրքիայի արևելյան շրջանների՝ Բաթմանի, Սիլվանի, Էրգանիի, Լիջեի և Էղիլի ձերբակալված քուրդ ղեկավարները մեղադրվում են ահաբեկչությանն առնչվող քրեական հոդվածների հատկանիշներով։ Բաթմանի և Սիլվանի քաղաքապետերի փոխարեն պետությունն արդեն պետական կառավարիչներ (հոգաբարձու) է նշանակել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |