Հասարակական14:37, 25 Մարտ 2020
Չավուշօղլու. «Արտերկրում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի»
Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջնակներում երկրի ներսում ու արտերկրում Անկարայի ձեռնարկած միջոցառումների թեմայով տված ասուլիսի ժամանակ:
«Արտերկրում կորոնավիրուսից մահացած մեր քաղաքացիների մի մասի ընտանիքները ցանկանում են մահացածների դիերը տեղափոխել Թուրքիա: Այս պահին սովորական թռիչքներ չկան, բայց բեռնափոխադրման թռիչքներ ունենք: Անհրաժեշտ օգնությունը ցույց ենք տալիս»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ղեկավարը:
Չավուշօղլուն տեղեկացրել է նաև, որ 8 տարբեր երկրներում սովորող 2.721 թուրք ուսանողները հատուկ չվերթներով տեղափոխվել են Թուրքիա: Նա տեղեկացրել է նաև, որ Թուրքիա վերադարձած ուսանողները մեկուսացվում են 14-օրյա ժամկետով։
Հիշեցնենք, որ մարտի 24-ի ուշ երեկոյան հրապարակված վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1.872-ի, մահացել է 44 մարդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |