Հասարակական10:41, 25 Մարտ 2020
Պոլսի պատրիարքարանը կորոնավիրուսի դեմ պայքարում կամավորների կարիք ունի
Քորոնա ժահրի յառաջացուցած վարակի պատճառաւ ներհամայնքային զօրակցութիւն ապահովելու առաջադրութեամբ Ն.Ա.Տ. Սահակ Բ. Պատրիարք Սրբազան Հօր տնօրինութեամբ եւ օրհնութեամբ արդէն իսկ համակարգեալ աշխատանքները սկսած են։
Այս ուղղութեամբ կազմուած օժանդակութեան համակարգիչ յանձնախումբին կարելի պիտի ըլլայ հասնիլ ստորեւ հաղորդակցական կապերու միջոցաւ։
Գումգաբու Ս. Աստուածածին Մայր Եկղ.
Թալին Կալիպօղլու 0212 516 2517
Պագրգիւղ Ս. Աստուածածին Եկեղեցի,
Սիլվա Նույան, 0212 5716575
Ֆէրիգիւղ Ս. Վարդանանց Եկեղեցի,
Գարին Չէթին, 0212 2482913
Սամաթիա Ս. Գէորգ Եկեղեցի,
Լուսին Էօզապրահամեան, 0212 5850193
Գատըգիւղ Ս. Թագաւոր Եկեղեցի,
Մարի Թէքիր, 0216 3360166
Օրթագիւղ Ս. Աստուածածին Եկեղեցի,
Թալին Պէրպէրեան, 0212 3277495
Սկիւտար Ս. Խաչ Եկեղեցի,
Պայծառ Սօլաք, 0216 5530250
Եշիլգիւղ Ս. Ստեփանոս Եկեղեցի,
Վրէժ Ներսէսեան, 0212 573 0243
Անոնք, որոնք առանձին կ՚ապրին ու օժանդակութեան կարիքն ունին եւ իրենց տարիքին բերմամբ կարող չեն դուրս ելլել, վերոյիշեալ կեդրոններու հետ կապ հաստատելու պարագային կարելի պիտի ըլլայ իրենց հասնիլ։
Ծանօթ է թէ այս բարեսիրական աշխատութիւնը կը կարօտի կամաւոր օժանդակողներու։ Յանձախումբի աշխատանքներուն մաս կազմել փափաքող կամաւորներ եւս կրնան նոյն կեդրոններուն հասնիլ եւ արձանագրել տալ իրենց անուններն ու հաղորդակցութեան միջոցները։
Այս ճգնաժամային պահը առիթ է որ հաւատքը գործի վերածուի, Աստուծոյ փառքին եւ կարօտեալներու մխիթարութեան համար։
ԴԻՒԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |