Տարածաշրջան12:39, 27 Մարտ 2020
Թուրքիայի ՆԳ նախարար. «Երկրում կյանքը 80%-ով կանգ է առել»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, եթերում խոսելով երկրում կորոնավիրուսի տարածման դեմ իրականացվող միջոցառումների մասին, ասել է, որ այս պահին Թուրքիայում կյանքը 80%-ով կանգ է առել: Նախարարը նշել է, որ քաղաքային աշխուժության ու հասարակական տրանսպորտի շարժի առումով դեռ մտահոգիչ վիճակ կա երկրի արևելյան ու հարավ-արևելյան (քրդաբնակ) որոշ շրջաններում, սակայն խոշոր քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, ամբողջությամբ ինքնամեկուսացված վիճակում են:
Սոյլուն, խոսելով Թուրքիայում փողոց դուրս գալու արգելք հայտարարելու հնարավորության մասին, ասել է, որ սոցիալական ամբողջական մեկուսացումը միշտ էլ կա իրենց օրակարգում, սակայն դա կկիրառվի այն դեպքում, երբ ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ներկայում կիրառվող սահմանափակումները բավարար չլինեն վարակի տարածման դեմն առնելու համար:
Թուրքիայի ներքին գործերի նախարարը նաև նշել է, որ անհրաժեշտության դեպքում առաջիկայում կարող են դադարեցնել նաև միջքաղաքային տրանսպորտի աշխատանքը:
ՀԻշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 3629-ի, վիրուսուց մահացածների թիվը՝ 75-ի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |