Տնտեսական12:59, 27 Մարտ 2020
Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով նվազել է տնտեսական վստահության ինդեքսը

Թուրքիայում տնտեսական վստահության ինդեքսը մարտին փետրվարի համեմատ նվազել է 5․9 տոկոսով՝ կազմելով 91․8 նիշ։
Թուրքիայի վիճակագրական ծառայության (TUIK) տվյալներով՝ երկրի տնտեսական վստահության ինդեքսի վրա մարտից սկսած իր ազդեցությունն է թողնելու նոր տիպի կորոնավիրուսի համավարակը։
Ծառայությունը հայտնել է, որ Թուրքիայում այս ինդեքսի ամենացածր ցուցանիշը գրանցվել է 2018թ․ հոկտեմբերին (67․5), իսկ 2019-ին․՝ մայիս ամսին (81․8), որից հետո ինդեքսն աստիճանաբար սկսել է աճել։
Մասնագետները կանխատեսում են, որ երկրում տնտեսական վստահության ինդեքսը կսկսի նվազել մասնավորապես ապրիլի 2-րդ կեսից։
Իսկ մարտին ինդեքսի ցուցանիշի նվազումը կապում են Թուրքիայում ծառայողական և մանրածախ առևտրի ոլորտում վստահության ինդեքսի նվազման հետ։
Նշենք, որ եթե տնտեսական վստահության ինդեքսը 100 նիշից բարձր է, ապա դրական է գնահատվում երկրում ընդհանուր տնտեսական իրադրությունը, 100 նիշից ցածր լինելու դեպքում գնահատվում է բացասական։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |