Հասարակական21:26, 30 Մարտ 2020
Իմամօղլուն նշել է, որ կորոնավիրուսի վտանգի 60%-ը Ստամբուլում է

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (CHP) ներկայացնող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում կորոնավիրուսի տարածման վտանգի 60%-ը հենց Ստամբուլում է։
Հետևաբար Իմամօղլուն կարծում է, որ փողոց դուրս գալու արգելք սահմանելը անհրաժեշտություն է։
«FOX TV» հեռուստաալիքով ունեցած ելույթի ժամանակ Իմամօղլուն մեկնաբանել է քաղաքային ավտոբուսների վիճակը պատկերող տեսանյութերը։ Նա նշել է, որ այդ տեսարանները դիտելիս «արյուն երակներում սառել է»։
«Խաղի չեն գնում, առավոտյան նամազի չեն գնում, կիրակի օր է, բանուգործ էլ չկա։ Եթե սա է քաղաքականությունը, թող անիծվի այսպիսի քաղաքականությունը։ Աշխարհը փոխվել է, բայց ուղեղները չեն փոխվել»,- ասել է Իմամօղլուն հաղորդման ժամանակ։
Նա նշել է, որ Ստամբուլի Բեյլիքդյուզու թաղամասից դեպի Սյողութլուչեշմե ուղևորվող մետրոբուսը 52 կանգառ ունի և նույն ժամին 65 ուղևոր է օգտվել տրանսպորտից։
Իմամօղլուն այս համաճարակը հաղթահարելու համար անհրաժեշտ է համարել միասնական խելամիտ գործողությունների առկայությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |