Հասարակական10:27, 30 Մարտ 2020
Թուրքիայում ավելի քան 10 գյուղում կարանտինի ռեժիմ է սահմանվել

Թուրքիայում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու և համավարակի դեմ պայքարելու համար իրականացվող միջոցառումների շրջանակում մարտի 29-ին Թուրքիայի տարբեր շրջաններում 10-ից ավելի գյուղերում կարանտին է հայտարարվել։
Մարտի 29-ի երեկոյան 18։00-ից սկսած կարանտինի ռեժիմ է սահմանվել Թուրքիայի Չանքըրը նահանգի Ալիօզու գյուղում, Սիվաս նահանգի Շենբաղլար, Բոյալը-Դիլեքլի, Բոյալըջա-Գյոքչեքաշ գյուղերում, Քյութահյա նահանգի Յեշիլդերե գյուղում, Արդվին նահանգի Ջամիլի գյուղում, Գյումյուշհանե նահանգի Յուքարը Քուլաջա գյուղում, Յոզգաթ նահանգի Յուքարըքարահաջըլը և Դերբենթ գյուղերում, Վանի մի քանի շրջաններում և Չանաքքալե նահանգի Մալթեփե գյուղում։
Նշենք, որ մարտի 28-ին Ստամբուլի նահանգապետարանը հայտարարել էր, որ արգելվում է երեխաներին մտնել խանութներ և շուկաներ։ Այս որոշումից հետո մարտի 29-ին Անկարայում նույնպես երեխաներին արգելվեց մուտք գործել վերոհիշյալ վայրեր։
Մարտի 29-ի առավոտյան 06։00-ից սկսած Թուրքիայի քաղաքացիները առանց տեղաշարժման ձևաթղթի չեն կարող փողոց դուրս գալ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |