Հասարակական16:51, 01 Ապրիլ 2020
Թուրքիայում ոստիկանությունը 5 բուժաշխատողի է բերման ենթարկել

Թուրքիայում մի խումբ բուժաշխատողներ Անկարայի համալսարանի Իբնի Սինա հիվանդանոցի առջև ցանկացել են հայտարարությամբ հանդես գալ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու համար։ Բուժաշխատողները պաստառ են պարզել, որի վրա գրված է եղել․ «Խտրականությամբ չեք կարող հաղթահարել վիրուսը»։
Չնայած բուժաշխատողները պահպանել են սոցիալական հեռավորությունը, կրել են ձեռնոցներ և շնչադիմակներ, այնուամենայնիվ, ոստիկանները միջամտել են ու չեն թույլատրել ակցիան շարունակել։ Ծագել է վիճաբանություն, ինչի հետևանքով ոստիկանները 5 բուժաշխատողի բերման են ենթարկել։
Այս մասին սոցցանցում գրառում է արել «Հեղափոխական բուժաշխատողների արհմիությունը»։
Գրառման մեջ նշվում է, որ արհմիության ղեկավարը և մյուս բուժաշխատողները ցանկացել են հայտարարել, որ բուժաշխատողներին խտրականության ենթարկելով, չեն կարողանա հաղթահարել կորոնավիրուսը։
«#COVID2019-ի դեմ այդպես չեն պայքարում։ Անսացեք բուժաշխատողների հորդորներին»։
Գրառմանը կից հրապարակվել է նաև ոստիկանական մեքենայով բերման ենթարկված բուժաշխատողների տեսանյութը։
Նրանք հրավիրել են Թուրքիայի առողջապահության նախարարության ուշադրությունը այն բանի վրա, որ ձեռնարկվող միջոցառումների շրջանակում բազմաթիվ մաքրուհիներ, բուժաշխատողներ ենթարկվում են խտրականության են։
????"Sağlık çalışanları arasında ayrımcılık yaparak virüsü yenemezseniz" demek isteyen Sendika yöneticimiz ve üyelerimiz Ankara İbn-i Sina Hastanesi önünde gözaltına alındı. #COVID2019 la böyle mücadele edilemez.
— Devrimci Sağlık İş (@DevrimciSaglik) March 31, 2020
Sağlık çalışanlarının taleplerine kulak verin.. pic.twitter.com/OtIgKb6tlH
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ռուսաստանն ամենաշատ վիզաները տրամադրել է Թուրքմենստանի, Հնդկաստանի, Թուրքիայի և Գերմանիայի քաղաքացիներին։

Այդ որոշման շնորհիվ օտարերկրյա զբոսաշրջիկները կկարողանան ավելի շատ ճանապարհորդել Ռուսաստանում։

Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրքական ԶԼՄ-ների համաձայն՝ 28 տարեկան Ադիրը կորել է Թուրքիա-Հայաստան սահմանն ապօրինի հատելիս:
Անթալիայի 4-րդ դիվանագիտական ֆորումի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Դիմիտրիոս Խուպիսը մասնակցել է Դելֆիի 10-րդ տնտեսական ֆորումին, որտեղ անդրադառնալով Թուրքիային նշել է, որ այդ երկիրը շարունակական սպառնալիք է ներկայացնում։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |