Հասարակական14:12, 02 Ապրիլ 2020
Նեմրութ լեռան սրբավայրը կշարունակվի 1 ամսով փակ մնալ զբոսաշրջիկների համար

UNESCO-ի համաշխարհային ժառանգության մեջ ներառված Թուրքիայի Ադըյաման նահանգի Քահթա շրջանում գտնվող հայտնի Նեմրութ (Փոքր Նեմրութ) լեռան (2150 մ) սրբավայրը կորոնավավիրուսի դեմ պայքարի համար իրականացվող միջոցառումների շրջանակում զբոսաշրջիկների համար 1 ամսով կրկին կփակվի։
Նշենք, որ մարտի 12-ից ապրիլի 1-ը արգելվել էր զբոսաշրջիկների այցելությունները Նեմրութ լեռան դամբարանաբլուր-սրբավայր։ Սակայն թուրքական իշխանությունները որոշում են կայացրել մինչև ապրիլի վերջ այն կրկին փակել զբոսաշրջիկների համար։
Բացի այդ զբոսաշրջիների համար կփակվեն նաև Քահթայի շրջանում գտնվող մյուս պատմամշակութային հաստատությունները։
Հիշեցնենք, որ Նեմրութ լեռան վրա է գտնվում Հայկական Երվանդունիների թագավորության կրտսեր ճյուղի՝ Կոմմագենեի թագավորության թագավոր Անտիոքոս 1–ի դամբարանը, որը իրենից ներկայացնում է մոտ 50 մետր բարձրությամբ բլրաձև ավազախումբ, որի ներսում ըստ պնդումների՝ թաղված է Անտիոքոսը:
Լեռան արևելյան և արևմտյան կողմում Անտիոքոս 1-ինի կողմից կանգնեցվել են Արամազդի, Անահիտի, Միհրի, Տիրի և Վահագնի մոտ 9 մետր բարձրությամբ արձանաշարքերը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |