Հասարակական09:40, 03 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 18․135-ի

Թուրքիայում ապրիլի 2-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է ևս 79 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 18.757 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2․456 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 79 դեպք։
1101 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Վերջին 24 ժամում ապաքինվել է 82 հիվանդ։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 18․135 հաստատված դեպք և մահվան 356 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 125․556 թեստավորում և ապաքինվել 415 հիվանդ։
Քոջան նաև հաղորդել է, որ նախորդ օրվա համեմատ ապրիլի 2-ին թեստավորման քանակը 4․000-ով ավելացել է և նվազել է դրական ախտորոշումների թիվը։ Նրա խոսքով՝ Թուրքիայում համավարակից մահացածների 82 տոկոսը 60-ից բարձր տարիք ունեցող մարդիկ են։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:
Ապրիլի 24-ին Վաշինգտոնում հանդիպել են Թուրքիայի ֆինանսների և ԱՄՆ-ի գանձապետարանի նախարարներ Մեհմեդ Շիմշեքն ու Սքոթ Բեսենթը:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |