Հասարակական13:33, 03 Ապրիլ 2020
Պարզվել է, թե ինչպես է համավարակը տարածվել Թուրքիայում

Չնայած կորոնավիրուսի տարածումը և ներթափանցումը Թուրքիա կանխարգելելու համար իրականացվող միջոցառումներին, այնուամենայնիվ համավարակը սփռվել է ողջ երկրով մեկ։
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, թե որտեղից է վարակը ներթափանցել Թուրքիա և ինչպես է տարածվել երկրում։
Նշվում է, որ մահաբեր վարակի տարածման մեջ իրենց մեղքի բաժինն ունեն այն քաղաքացիները, որոնք վարակված լինելով հանդերձ, անպատասխանատու վարք են դրսևորել և չեն հետևել զգուշացումներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարակը Թուրքիայի խոշարագույն քաղաքներից Ստամբուլ և Իզմիր է անցել Եվրոպայից։
Երկրի կենտրոնական, արևելյան շրջաններում կորոնավիրուսը տարածվել է Սաուդյան Արաբիա կատարած ուխտագնացությունից (ումրա-փոքր հաջ, ուխտագնացություն՝ մուսուլմանների համար) վերադարձած Թուրքիայի քաղաքացիներից, հարավ-արևելյան և արևելյան շրջաններում՝ Իրանից և Իրաքից, միջերկրածովյան և սևծովյան շրջաններում՝ Եվրոպայից և Թուրքիայի խոշորագույն քաղաքներից։
Մասնավորապես Թուրքիայի 5 նահանգներում, այդ թվում՝ Անկարայում և Քոջաելիում վարակը տարածվել է Եվրոպայից Ստամբուլ վերադարձած քաղաքացիներից։ Իսկ Թուրքիայի զբոսաշրջային քաղաքներից Անթալիայում վարակն անցել է Իզմիրից և Եվրոպայից, որից հետո էլ տարածվել է հարակից շրջաններում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |