Հասարակական14:21, 06 Ապրիլ 2020
Թուրքիայում սոցհարցում է անցկացվել կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Թուրքիայի գլխավոր ընդդիամդիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP) պատվերով հանրության շրջանում սոցհարցումներ են իրականացվել։
Սոցհարցումներին մասնակցած Թուրքիայի քաղաքացիների 54%-ն իր աջակցությունն է հայտնել փողոց դուրս գալն արգելելու մասին կառավարության որոշմանը։ Հարցվածների 30%-ը նշել է, որ աջակցում է, սակայն որոշ վերապահումներ ունի։ Իսկ 16%-ն էլ նշել է, որ դեմ է փողոց դուրս գալու արգելքին։
Երկրի առջև ծառացած առաջնային խնդիրների վերաբերյալ սոցհարցումների պատկերը հետևյալն է. հարցվածների 46%-ը կարծում է, որ առաջին տեղում կորոնավիրուսի հաղթահարումն է, տնտեսական ճգնաժամի հաղթահարումը երկրորդ գլխավոր մարտահրավերն է։ Հարցվածների 31%-ը կարծում է, որ առաջնային մարտահրավեր է հենց տնտեսական ճգնաժամը Թուրքիայում։
Թուրքիայի առջև ծառացած գլխավոր մարտահրավերներից է նաև գործազրկությունը։ Սոցհարցումներին մասնակցածների 15%-ը գործազրկությունն է նշել որպես գլխավոր մարտահրավեր։
Կյանքի թանկությունը նույնպես տեղ է գտել առաջնային մարտահրավերների շարքում։ 6%-ն էլ կյանքի թանկությունն է նշել որպես գլխավոր խնդիր։
Այսպիսով, ամփոփելով Թուրքիայում անցկացված սոցիոլոգիական հարցումները, ակնհայտ է դառնում, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն այս երկրում ավելի մեծ մարտահրավեր են քան կորոնավիրուսի հավարակը։
Ընդհանուր առմամբ հարցվածների 52%-ը որպես առաջնային մարտահրավեր մատնանշել է սոցիալտնտեսական խնդիրները, իսկ կորոնավիրուսը 46% ցուցանիշով երկրորդ գլխավոր մարտահրավերն է Թուրքիայում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |