Տարածաշրջան13:04, 07 Ապրիլ 2020
Էրդողան. «45 օրում Ստամբուլում 2 ինֆեկցիոն հիվանդանոց ենք կառուցելու»

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ստամբուլ քաղաքում նախատեսում է 45 օրում 1000-ական մահճակալ ունեցող 2 նոր ինֆեկցիոն հիվանդանոց կառուցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ հիվանդանոցներից մեկը կկառուցվի Ստամբուլի ծայրամասային Սանջաքթեփե շրջանում, իսկ մյուսը Ստամբուլի նորակառույց օդանավակայանի անմիջական հարևանությամբ:
Հեռուստակապի միջոցով անցկացրած կառավարության նիստից հետո Էրդողանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում կառավարություն ձեռնարկած միջացառումներից որոշ նոր մանրամասներ է հայտնել: Ըստ նրա՝ Թուրքիայում բոլորի համար կա շնչադիմակների բավարար քանակ, որոնք պետք է հասցվեն բոլոր նահանգներ և անվճար բաժանվեն ժողովրդին:
«Նախորդ շաբաթ կարիքավոր խմբերին ուղղված 1000-ական լիրայի (150 դոլար) օգնություն տրամադրելու մեր որոշման ընդգրկումն ավելացնում ենք, դրանից կօգտվի ևս 2 մլն 300 հազար ընտանիք: Օրավարձով աշխատող, եկամուտ չունեցող քաղաքացիները թող դիմեն նահանգապետարաններ:
Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և աջակցության կենտրոնից վարկ վերցրած 136 հազար ձեռնարկությունների համար եռամսյա վարկային արձակուրդ ենք տրամադրում»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կարիքավորներին տրվող օգնությունը մեծացնելու նպատակով իր կողմից հայտարարված «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք-արշավին արդեն փոխանցվել է 1.5 մլրդ լիրա (մոտ 227 մլն դոլար):
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օքթայ Սարալը Հայկո Ջեփքինին որակել է որպես երաժիշտի նմանակ, իսկ նրա արվեստը՝ անորոշ:
Ողջ Եվրոպայում կապույտ քարտ ունեցող ոչ ԵՄ քաղաքացիներից 547․790-ը բնակվում է Գերմանիայում։ Նրանցից 18․000-ը կրկին դիմել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու համար:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |