Քաղաքական11:12, 07 Ապրիլ 2020
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Հունաստանի վարչապետի նամակին
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Թուրքիայի վերաբերյալ նամակ էր հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին։ Միցոտակիսը մասնավորապես առաջարկել էր վերանայել Թուրքիային տրամադրվող օգնությունը և դա տրամադրել ըստ փախստականների թվի։
Բացի այդ Հունաստանի վարչապետն ընդգծել էր, որ Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես ճնշման և շանտաժի միջոց Եվրամիության դեմ։
Թուրքիայի արտգործնախարարությունը հախուռն կերպով է արձագանքել հունական կողմի այս նամակին՝ այն անվանելով ծայրաստիճանի անբարոյական մտածողության արդյունք։
Մեղադրելով Հունաստանին փախստականների նկատմամբ ցուցաբերած անմարդկային վերաբերմունքի մեջ՝ թուրքական կողմը նշել է, որ իրենք իբր մարդասիրական մղումներով են աջակցում փախստականներին և իրենք շատ ավելին են ծախսում փախստականների վրա, քան ստանում են Եվրամիությունից։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Համի Աքսոյը առաջարկել է նաև, որ Հունաստանն ինքը կարող է ընդունել փախստականներին և այդ դեպքում Եվրամիությունը թող օգնություն ցուցաբերի Հունաստանին, իրենք էլ որպես հարևան երկիր նյութական աջակցություն կտրամադրեն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |