Հասարակական19:05, 07 Ապրիլ 2020
Փայլան. «Դիարբեքիրում ինչու՞ է 27 օրում ընդամենը 500 թեստավորում արվել»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն անհանգստություն է հայտնել Դիարբեքիրում կատարված քչաքանակ թեստավորումների կապակցությամբ:
Նա Թուրքիայի առողջապահության նախարարին ուղղված հարցադիմում է ներկայացրել մեջլիս: Հարցման հայ պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչու է մարտի 11-ին (Թուրքիայում կորոնավիրուս 1-ին դեպքի հայտարարման օրը) հաջորդած 27 օրվա ընթացքում քրդաբնակ Դիարբեքիրում ընդամնենը 500 թեստավորում արվել։ Եվ դա այն դեպքում, երբ իր տեղեկություններով այդ քաղաքում բավական տարածում ունեն կորոնավիրուսի դեպքերը:
«Վարակի տարածումից մահեր գրանցած մոտ 2 մլն բնակչություն ունեցող Դիարբեքիր քաղաքում այդքան քիչ քանակությամբ թեստավորում անելն անհասկանալի է»,- ասել է Փայլանը:
Հարցադիմումի մեջ Փայլանը թուրք նախարարից հետաքրքրվել է, թե արդյոք խտրականություն է դրվում տարբեր նահանգների միջև երբ թեստեր են բաժանվում, ինչպես նաև հարցրել, թե երբ արագ թեստերն անվճար կլինեն քաքացիների համար։
Թուրքական աղբյուրը նշում է նաև, որ Թուրքիայի բժշկական ասոցիացիան ևս կասկածի տակ էր դրել Դիարբեքիրի վերաբերյալ պաշտոնական տվյալները՝ նշելով, որ առողջապահության նախարարը հայտարարել էր, որ քաղաքում կորոնավիրուսից մահ չի արձանագրվել, այնինչ այդ պահի դրությամբ եղել է առնվազն 5 մահ:
Նշենք, որ մինչ այժմ Թուրքիայի ամբողջ տարածքում կատարվել է 202.845 թեստավորում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |