Տնտեսական17:03, 08 Ապրիլ 2020
Փայլան.«Կամ մեզ սնանկացնելու են, կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն իր «Twitter»-ի էջում դարձյալ քննադատել է թուրքական պետության վարած տնտեսական քաղաքականությունը։
Նա նշել է, որ մինչ ամբողջ աշխարհում տոկոսադրույթները զրոյացվում են, Թուրքիայի գանձապետարանը շարունակում է թողարկել ԱՄՆ դոլարով պարտատոմսեր 9%-ով, իսկ բանկերը դոլարով պարտատոմսեր են թողարկում 12%-ով։
«Բայց ոչ ոք նրանց երեսին չի նայում։ Ինչու՞։ Որովհետև պալատական ռեժիմի հանդեպ վստահություն չունեն։ Դոլարի պահուստները նվազում են։ Կամ մեզ սնանկացնելու են. կամ նորից դիմելու են Արժույթի միջազգային հիմնադրամին»,- ասել է հայ պատգամավորը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։

Օմեր Բոլաթը կհանդիպի Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և կքննարկի երկու երկրների տնտեսական ու առևտրային հարաբերությունները։

Ամենախոշոր ներդրումներն արվել են Նիդերլանդների, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի և Ադրբեջանի կողմից:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Սերիալը կհեռարձակվի «Լույս TV»-ի եթերում՝ հայերեն հնչողությամբ և թուրքերեն ենթագրով։
Թուրք քաղաքապետը հակահայկական գրառում էր արել, ինչի համար Նուրհան Չեթինքայան հանցագործության մասին հաղորդում էր տվել Ստամբուլի դատախազություն։
Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։
Այդ քայլը թուրքական մամուլում մեծ տարածում է գտել և որակվել որպես դավաճանություն Թուրքիային և Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությանը։
Միջոցառումները ոգեշնչված են Դինքի 1996-ին «Ակօս»-ում հրապարակված «23,5 ապրիլ» հոդվածից։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |