Տարածաշրջան11:26, 08 Ապրիլ 2020
Hurriyet. PKK-ն Դիարբեքիրում հարձակվել է փայտ հավաքող բանվորների վրա, կան զոհեր

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգի Քուլփ շրջանում պայթեցվել է անտառում աշխատող բանվորներին տեղափոխող մեքենան:
Թուրքական «Hurriyet» թերթի կայքի պնդմամբ` պայթյունի մեղավորը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպությունն է:
Նշվում է, որ նախօրոք ճանապարհին PKK-ի զինյալների կողմից տեղադրված ականը պայթել է այն ժամանակ, երբ բանվորներին տեղափոխող մեքենան անցնելիս է եղել ճանապարհի այդ հատվածով: Դեպքի վայր են մեկնել շտապ օգնության մեքենաներ և ժանդարմերիայի ստորաբաժանումներ:
Դեպքի վերաբերյալ ավելի ուշ հայտարարություն է տարածել նաև Դիարբեքիրի նահանգապետարանը: Դրանում մասնավորապես ասված է. «Նահանգի Քուլփ շրջանի Գյուլեչ թաղամասի ոչ բնակելի հատվածում ժամը 6:30-ի սահմաններում PKK ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից քաղաքացիական բնակիչներին անտառ տեղափոխող մեքենանայի վրա ինքնաշեն պայթուցիկի գործադրմամբ կատարած հարձակման հետևանքով զոհվել է 5 քաղաքացի»:
Նշենք, սակայն, որ PKK-ն Թուրքիայում զինված գործողություններ իրականացնելիս սովորաբար թիրախավորում է այդ երկրի ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ զերծ մնալով խաղաղ բնակչության դեմ գործողություններ իրականացնելուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |