Հասարակական16:02, 08 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածները «նահատակ» են համարվելու

Թուրքիայի կրոնական հարցերով վարչության ղեկավար Ալի Էրբաշը պատասխանել է այն հարցին, թե արդյոք կորոնավիրուսի դեմ պայքարող բուժախատողները մահանալու դեպքում համարվելու են «շեհիթ» (նահատակ)։
Ալի Էրբաշը պատասխանել է, որ համաճարակային հիվանդությունների պատճառով մահացածներն օրենքի համաձայն «շեհիթ» են համարվում։
«Նահատակությունը մարգարեությունից հետո երկրորդ ամենաբարձր կարգավիճակն է իսլամում։ Իրական նահատակները հանուն հայրենիքի, հանուն դրոշի, հանուն պատվի իրենց կյանքը զոհող զինվորներն են, ոստիկաններն են։ Սակայն երկրաշարժերի, հրդեհների և այլ աղետների հետևանքով զոհվածներն էլ իսլամական օրենքի համաձայն կարող են «շեհիթի» կարգավիճակին արժանանալ։ Հուսով ենք, որ այս համաճարակի պատճառով մահացած մեր եղբայրներն էլ կարժանանան նահատակության պսակին»,- ասել է Թուրքիայի կրոնական առաջնորդը։
Քանի որ ըստ իսլամական օրենքի՝ «շեհիթ» կարող են լինել միայն մուսուլմանները, ենթադրվում է, որ նահատակ միայն համարվելու են Թուրքիայում կորոնավիրուսից մահացած մուսուլմանները, այլ ոչ թե օրինակ հայերը կամ հույները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |