Տնտեսական13:46, 08 Ապրիլ 2020
Թուրքիայում զգալիորեն նվազել է ավտոմեքենաների վաճառքը

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում հայտարարված սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական գործընթացների վրա։ Աշխարհում մոլեգնող հիշյալ համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Թուրքիայի մեքենաշինության ոլորտի և ավտոշուկայի վրա։
Թուրքիայում որոշ ժամանակով դադարեցվել է մեքենաների արտադրությունը, որն էլ հանգեցրել է ավտոմեքենաների վաճառքի ցուցանիշի զգալիորեն նվազմանը։
2020 թ․ մարտին ողջ երկրում վաճառվել է 15․000-ից քիչ ավտոմեքենա։
Մասնագետների կարծիքով՝ առաջիկա 3 ամսում իրավիճակն ավելի կվատթարանա։ Ըստ նրանց՝ մինչև 2020թ․ հունիսը Թուրքիայում ընդհանուր առմամբ կվաճառվի շուրջ 80․000 ավտոմեքենա։ Համավարակի պատճառով Թուրքիան շուրջ 120․000 ավտոմեքենայի վաճառքի կորուստ կունենա։
Նշենք, որ Թուրքիայում մի շարք գործարաններ մինչև ապրիլի վերջ դադարեցրել են աշխատանքները։ Թուրքիայում որոշ գործարանների առաջնային շուկայի ավտոմեքենաներն ամբողջովին սպառվել են, իսկ որոշ արտադրողների մոտ միայն մի քանի հարյուր մեքենա է մնացել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |