Հասարակական15:48, 08 Ապրիլ 2020
Թուրք մասնագետ․ «Թուրքիայում իրավիճակը Իտալիայից ավելի վատ է»

Ամերիկյան Հարվարդի համալսարանի և Բոստոնի քոլեջի կենսաբանության ֆակուլտետի դասախոսապրոֆեսորական կազմի անդամ Էմրահ Ալթընդիշը թուրքական «Cumhuriyet» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում կորոնավիրուսի պայքարի դեմ իրականացվող միջոցառումներին և մտահոգություն հայտնել։
Թուրք մասնագետը նշել է, որ Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի հաստատումից հետո ինքը կարծում էր, թե Թուրքիայում Իտալիայի նման չէր կարող լինել։ Սակայն այժմ Ալթընդիշը համոզված է. «Թուրքիայում իրավիճակը ոչ թե Իտալիայի նման է, այլ ավելի վատ է»։
Նա Թուրքիայի կողմից համավարակի տարածումը կանխարգելող միջոցների հարցում երկու թերություն է արձանագրել։ Նախ այն, որ Թուրքիայում ամբողջովին կարանտինային ռեժիմ չի հայտարարվել և երկրորդը՝ կորոնավիրուսի թեստավորումների թիվը շարունակում է ցածր լինել։
Նա նկատել է, որ մարտի 11-ից սկսած յուրաքանչյուր 3 օրը մեկ մահվան դեպքերի թիվը երկու անգամ ավելանում է, իսկ վարակման դեպքերի թիվը յուրաքանչյուր 4 օրը մեկ ավելանում է կրկնակի։
Ալթընդիշը նաև հիշեցրել է, որ Իտալիայում համավարակից մահացածության 400-րդ դեպքը գրանցվելուց հետո կարանտինային ռեժիմ է հայտարարվել երկրում, սակայն այդ ժամանակվանից 3 շաբաթ է անցել, բայց մահվան դեպքերը դեռևս չեն նվազել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |