Քաղաքական12:29, 09 Ապրիլ 2020
Փայլան․ «Դրամահավաքին մասնակցելու Թուրքիայի իշխանությունների նամակը հայ համայնքում որպես հրահանգ է ընկալվել»
Թուրքիայի խորհրդարանի (մեջլիսի) հայ պատգամավոր Կարո Փայլանը ShantNews-ի եթերում Սագօ Արեանի հետ քննարկել է Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման տեմպերը, շրջանակաները, հայ համայնքի վրա ազդեցությունը և այս ընթացքում պետության քաղաքականությունը։
Նա հայտնել է, որ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսի ամենամեծ օջախը Ստամբուլն է, որտեղ ապրում են շուրջ 30 հազար վարավածներից մոտ 20 հազարը։ Հայ համայնքում, որը հիմնականում կենտրոնացած է հենց Ստամբուլում, նույնպես կան հիվանդացության դեպքեր, և ինչպես նշել է Փայլանը, դժբախտաբար, կան նաև մահվան դեպքեր։ Նրա տեղեկացմամբ՝ համայնքի ներսում զորակցության, կարիքավորներին օգնելու աշխատանքներ են տարվում, որոնք իրականացվում են պատրիարքարանի և հայկական կազմակերպություններին միջոցով։
Հաղորդման ընթացքում մեջլիսի հայ պատգամավորն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ սկսված «Թուրքիա՛, մենք մեզ բավարար ենք» դրամահավաաքին և իշխանությունների կողմից ազգային փոքրամասնություններին ուղղված նամակ-խնդրանքին՝ մասնակցելու այդ համընդհանուր արշավին։
Փայլանը քննադատել է Էրդողանին այդ նախաձեռնության համար՝ նշելով, որ ամբողջ աշխարհում պետություններն օգնում են իրենց կարիքավոր, աղքատ քաղաքացիներին, իսկ Թուրքիան հակառակ կերպ է վարվում՝ աղքատներից է փող պահանջում։ Պատգամավորը նաև ափսոսանք է հայտնել, որ թեև հայ համայնքը բազաթիվ աղքատներ ունի, սակայն հայկական հաստատությունները 500 հազար թուրքական լիրա են փոխանցել դրահամավաքի հաշվեհամարին։ Ըստ Փայլանի՝ պետության կողմից ուղարկված նամակը որպես հրահանգ է ընկալվել ոչ միայն հայկական հաստատությունների կողմից, այլ նաև պատրիարքարանի կողմից, որը ի դեմս պատրիարք Սահակ արք․ Մաշալյանի և հոգևորական դասի 100 հազար թուրքական լիրա է հատկացրել։ Փայլանը նշել է, որ պատրիարքը նույնպես չի կարողացել մերժել ու այդ մերժումը հիմնավորել համայնքում աղքատների մեծ թվով։
Փայլանը նաև դատապարտել է բանտարկյալնների մի մասին ազատ արձակելու մասին օրինագիծը, որը մշակել են իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցությունները ։
Ըստ պոլսահայ քաղաքական գործչի՝ օրինագծով բանտերից կարող են դուրս գալ հանցագործները, իսկ լրագրողները, պատգամավորները և Էրդողանին քննադատողները շարունակելու են մնալ կալանավայրերում։ Փայլանի համոզմամբ՝ կորոնավիրուսի պայմաններում այդ մարդկանց բանտերում թողնելը հավասարազոր է նրանց մահվան դատապարտելուն։
Կորոնավիրուսի տարածման պայմաններում ներքաղաքական զարգացումների մասին խոսելիս, Փայլանը նշել է, որ վիրուսը որպես պատվրակ օգտագործվում է ընդդիմադիրներին ճնշելու և լռեցնելու համար։
«Ով Էրդողանի դեմ է խոսում, կամ գրում, Էրդողանը նրանց բանտ է ուղարկում։ Հիմա իմ հազարավոր ընկերներ բանտում են, բայց մենք նորից շարունակում ենք մեր պայքարը»,- նշել է հայ պատգամավորը՝ Թուրքիայում տիրող իրավիճակը համեմատելով մութ ձմեռվա հետ։ Նրա խոսքով՝ այժմ Թուրքիայի իշխող կուսակությունը, դաշինք է կազմելով ԱՇԿ-ի հետ, ազգայնականության ճանապարհով է ընթանում, ինչը մութ ձմեռ է հիշեցնում։ Փայլանը միաժամանակ ընդգծել, որ միշտ էլ ձմռանը գարունն է հաջորդում, և իրենք էլ պայքարում են, որ այդ գարունը հնարավորինս շուտ գա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարներն անդրադարձել են Թուրքիա-ԵՄ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան գործընթացին և Սիրիայում տիրող իրավիճակին։
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Կողմերը վերահաստատել են, որ Սիրիայի վերակառուցումը երկու երկրների համար առաջնային խնդիր է։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |