Հասարակական11:09, 09 Ապրիլ 2020
Թուրքիայում ԱՄՆ դեսպանության 2 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով

Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպանատան 2 թուրք աշխատակցի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է ստացվել։
Այս մասին տեղեկությունը հաստատել է Անկարայում ԱՄՆ դեսպանության մամուլի խոսնակը, սակայն չի մանրամասնել, թե Թուրքիայի որ նահանգի աշխատակիցներն են։
Խոսնակը նշել է, որ վարակված աշխատակիցները հոսպիտալացվել են։ Նրանց առողջական վիճակի մասին տեղեկությունները հաղորդվում են նաև ԱՄՆ Պետդեպարտամենտին։
Նա նաև հաղորդել է, որ դեսպանատունը շարունակում է իր աշխատանքները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |