Տարածաշրջան10:25, 10 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42 հազարի
Թուրքիայում ապրիլի 9-ի երեկոյան ամփոփված վերջին տվյալների համաձայն՝ նոր տեսակի կորոնավիրուսից երկրում մահացել է ևս 96 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 28.578 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4.056 նոր դեպք։ 1552 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նույն ժամանակահատվածում առողջացել է 296 վարակակիր։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 42.282 հաստատված դեպք և մահվան 908 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարվել է 276.338 թեստավորում և ապաքինվել 2142 հիվանդ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը մեկնաբանել է Սիրիայում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում անդրադարձել Սիրիայի քրդական ուժերի հարցին:
Կողմերը տարածաշրջանային հարցերից զատ քննարկել են Սիրիայում վերջին իրադարձությունները։
Թուրքիայի արտգործնախարարի խոսքվ՝ Թուրքիայի համար ծայրահեղ կարևորություն ներկայացնող Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հույսի շող կա։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ալի Խամենեին նույնպես մեկնաբանել է իրավիճակը՝ Ասադի տապալման համար պատասխանատու համարելով ԱՄՆ-ին և Իսրայելին, միաժամանակ անուղղակիորեն մեղադրելով Թուրքիային։
«Eurofighters» կործանիչների գնումը դիտվում է որպես ռազմական բալանսը փոխող գործոն Թուրքիայի համար:
Նոբելյան մրցանակակիր տնտեսագետն Անթալիայում ունեցած ելույթ է ունեցել Թուրքիայի տնտեսության վերաբերյալ։
Նշվել է, որ թուրքական «Baykar»-ը անօդաչու թռչող սարքեր է մատակարարել 27 երկրի։
Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը վճռաբար արձագանքել Իսրայելի գործողություններին։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |