Տարածաշրջան11:43, 10 Ապրիլ 2020
Թուրքիայի ՆԳ նախարար. «Մեծ քաղաքներում բնակչության 90%-ն ինքնամեկուսացել է»

Թուրքիայի մեծ քաղաքներում բնակչության 85-90%-ն ամբողջությամբ ինքնամեկուսացվել է տներում: Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:
Վերջինս տեղեկացրել է նաև, որ երկրի 180 տարբեր բնակավայրերում, որտեղ ընդհանուր առմամբ 122.500 մարդ է ապրում, կիրառվում է խիստ կարանտինային ռեժիմ: Եվս 15.500 մարդ մեկուսացված է ուսումնական հաստատություններին պատկանող հանրակացարաններում:
Սոյլուն նշել է նաև, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված սահմանափակումերին չենթարկվելու համար 26.000 քաղաքացու նկատմամբ իրավական ու վարչական տույժ ու տուգանքներ են կիրառվել:
Հիշեցնենք, որ վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 42.282-ի, վիրուսից մահացածների թիվը՝ 908-ի: Ապաքինվել է 2.142 հիվանդ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |