Տարածաշրջան12:46, 10 Ապրիլ 2020
Թուրքիայում 2 բանտարկյալի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիան (İHD) հայտարարել է, որ Ստամբուլի Սիլիվրի շրջանում գտնվող L տիպի փակ քրեակատարողական հիմնարկում 2 նախկին քաղաքական գործիչ բանտարկյալների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:
Ասոցիացիայի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Գյուլսերեն Յոլերին նշել է, որ այս մասին իրենք տեղեկացել են ՔԿՀ-ի բանտարկյալներից մեկի հարազատներից: Ըստ տեղեկությունների՝ չնայած այն հանգամանքին, որ «քաղբանտարկյալներ» Զ.Ս.-ի ու Հ.Փ.-ի թեստերի պատասխանները դրական են եղել, նրանց չեն մեկուսացրել հատուկ վայրերում: Նշվում է, որ ՔԿՀ-ում մեկուսացման հատուկ պայմանների բացակայության պատճառով բանտարկյալներին հետ են ուղարկել իրենց բանտախցեր:
Բացի դրանից հաղորդվում է, որ կորոնավիրուսի ախտանշաններ կան ևս 3 բանտարկյալի մոտ, սակայն անհայտ պատճառներով նրանք չեն թեստավորվում:
Ասոցիացիայի Ստամուլի կառույցի ղեկավարը, սակայն, նշել է, որ այս տեղեկությունների հետ կապված իրենք դեռևս պաշտոնական հաստատում չեն ստացել:
Նշենք, որ ավելի վաղ նույնպես թուրքական մամուլում լուրեր էին հայտնվել 2 բանտարկյալների մոտ կորոնավիրուսի հաստատման վերաբերյալ, սակայն ոլորտի պատասխանատուները դեռևս զերծ են մնում այս լուրերը հերքելուց կամ հաստատելուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |