Քաղաքական10:32, 13 Ապրիլ 2020
Էրդողանը չի ընդունել ՆԳ նախարարի հրաժարականը
Թուրքիայի ներքին գործերի նախարար, նախագահ Էրդողանի հավատարիմ զինակից Սուլեյման Սոյլուն ապրիլի 12-ի ուշ երեկոյան հայտարել է իր հրաժարականի մասին։
Պատճառը ՆԳ նախարարության կողմից անակնկալ կերպով ապրիլի 10-ի ժամը 00։00-ից մինչ ապրիլի 13-ի նույն ժամը Թուրքիայի 31 նահանգի խոշոր քաղաքներում հայտարարված փողոց դուրս գալու արգելքի հետևանքով առաջացած խառնաշփոթն է։ Արգելքի մասին հայտարարվել էր ուրբաթ գիշերը՝ դրա ուժի մեջ մտնելուց 2 ժամից առաջ, ինչի հետևանքով այդ բոլոր քաղաքներում մարդիկ շտապել են խանութներ առաջիկա 2 օրվա համար անհրաժեշտ սնունդ ու պարագաներ գնելու։ Դա էլ մեծ հերթերի ու կուտակումների պատճառ էր դարձել՝ ստեղծելով լուրջ ռիսկեր կորոնավիրուսի համաճարակի տարածման տեսանկյունից։
Այնուհետև բոլոր կողմերից քննադատության սլաքներն ուղղվել էին ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի դեմ, որն էլ ընդունել էր կազմակերպչական առումով իր թույլ տված սխալներն ու հրաժարականի դիմում գրել։
Սոյլուի հրաժարականի վերաբերյալ հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչությունը, ինչից պարզ է դառնում, որ Էրդողանը չի ընդունել նախարարի հրաժարականը։
«Պարոն նախարարն իր հրաժարականը ներկայացրել է պարոն նախագահին։ Նախագահը նրան տեղեկացրել է, որ հրաժարականի պահանջը պատեհ չի համարում։ ՆԳ նախարարի հրաժարականը չի ընդունվել, ուստի նա շարունակելու է պաշտոնավարել»,- ասված է նախագահականի հայտարարության մեջ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |