Քաղաքական13:35, 13 Ապրիլ 2020
Թուրքիան արձագանքել է Չինաստանից Հայաստան ուղարկված արկղերի վրա Արարատ լեռան անունը գրելու փաստին
Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաների արկղերի վրա Արարատ լեռան անունը գրելու փաստին։
Թուրք պաշտոնյան նշել է, որ դա Չինաստանի ղեկավարության նախաձեռնությամբ չի արվել։ Թեմայի վերաբերյալ գրավոր հարցին ի պատասխան` Աքսոյը նախ հիշեցրել է, որ 2 օր առաջ Թուրքիայի արտգործնախարարությունը Չինաստանի դեսպանի, ինչպես նաև Պեկինում իրենց դիվանագիտական կորպուսի միջոցով քայլեր են ձեռնարկել ու պարզաբանումներ պահանջել չինական կողմից։
Աքսոյը մասնավորապես ասել է․
«Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից փաթեթների վրա միայն չինարեն գրություններ են եղել, որնցում Արարատ լեռան մասին չի հիշատակվել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ։ Չինաստանի դեսպանը մեզ հայտնել է, որ այս պահին միջադեպն ուսումնասիրվում է և արդյունքների մասին մեզ տեղյակ կպահվի՝ միաժամանակ նշելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»։
Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։
Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրակարգում են եղել երկկողմ, տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր։
Թուրք լրագրող Ֆեհմի Քորուն իր հոդվածում անդրադարձել է իշխանական ԱՇԿ-ի առաջնորդի՝ Աբդուլլահ Օջալանի մասին հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթայահուի և նախկին ՊՆ ղեկավար Յոավ Գալանտի ձերբակալման որոշմանը:
Ըստ Ալփարսլան Բայրաքթարի՝ նման պատժամիջոցները կարող են դժվարացնել Թուրքիայի համար գազի գնումը։
Թուրք պաշտոնյան նաև խոսել է Գազայում, Ուկրաինայում և այլ հակամարտային գոտիներում տիրող իրավիճակից:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |