Տնտեսական11:35, 13 Ապրիլ 2020
Թուրքիայում մարտին մեքենաշինական արդյունաբերության ոլորտում 30%-ի անկում է գրանցվել

Կորոնավիրուսի պատճառով տարբեր երկրներում հայտարարված սահմանափակումներն իրենց ազդեցությունն են ունեցել տնտեսական գործընթացների վրա։ Աշխարհում մոլեգնող հիշյալ համավարակն իր բացասական ազդեցությունն է թողել ինչպես բոլոր երկրների, այնպես էլ Թուրքիայի մեքենաշինության ոլորտի և ավտոշուկայի վրա։
Թուրքիայի «Մեքենաշինության արդյունաբերության հիմնադրամը» (ԱԱՀ) տեղեկություն է հրապարակել 2020թ. մարտին երկրի մեքենաշինական արդյունաբերության ոլորտում ընդհանուր արտադրանքի ծավալի և արտահանման վերաբերյալ:
Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում մեքենաշինական արդյունաբերության ոլորտում արտահանման ծավալները մարտին 30 տոկոսի անկում են գրանցել։
Բացի արտահանումից համավարակի հետևանքն ազդել է նաև երկրում մեքենաշինական արդյունաբերության ընդհանուր արտադրանքի վրա։ Այն անմիջականորեն կապված է Թուրքիայում մարտի երկրորդ կեսից սկսած մի շարք խոշոր գործարանների կողմից որոշ ժամանակով աշխատանքների դադարեցմամբ։
Մասնավորապես մարտի երկրորդ կեսին արտադրական ծավալը նվազել է 22 տոկոսով՝ կազմելով 103․350 միավոր, իսկ արտահանման ծավալը կազմել է 83․771 միավոր։
Մարտի առաջին կեսին ընդհանուր արտադրանքը նվազել է 6 տոկոսով՝ կազմելով 341․136 միավոր, իսկ արտահանման ծավալները 14 տոկոսով՝ 276․348 միավոր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |