Տարածաշրջան14:22, 15 Ապրիլ 2020
Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները հարթելու ուղղությամբ

Թուրքիան վերահաստատել է իր առաջարկը S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո ծագած խնդիրների և ԱՄՆ հետ հարաբերություններում առկա խնդիրները լուծելու համար ՆԱՏՕ-ի մասնակցությամբ հանձնախումբ ստեղծելու մասին։
ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկու երկրների փոխհարաբերությունները սրվել էին Թուրքիայի կողմից Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումից հետո, և ԱՄՆ-ն սպառնալով պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ նաև F-35 կործանիչների ծրագիրն էր չեղարկել։
Մարտի սկզբին, երբ բախումներ տեղի ունեցան Թուրքիայի կողմից հովանավորվող զինյալների և Սիրիայի կառավարական ուժերի միջև Անկարան օգնության խնդրանքով դիմեց Վաշինգտոնին։
Թուրքիայի Արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ լավ առաջարկի դեպքում հակված են ամերիկյան «Պատրիոտ» ՀՕՊ համակարգեր ձեռք բերել ԱՄՆ-ից։
Սակայն ԱՄՆ-ն իր հերթին ընդգծել էր, որ այդ համակարգերը հնարավոր կլինի ձեռք բերել միայն S-400 ՀՕՊ համակարգերը Ռուսաստանին վերադարձնելուց հետո։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019-ի նոյեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում հանդիպել էր նախագահ Դոնալդ Թամփի հետ և համատեղ աշխատանքային խումբ ստեղծելու համաձայնության էին եկել, սակայն այդ ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |