Հասարակական17:02, 15 Ապրիլ 2020
Թուրքիայում պարետային ժամի ավարտից հետո փողոցներում ավելի շատ մարդ կա, քան դրա սահմանվելուց առաջ

«Apple» ընկերությունը, օգտագործերով մարդկանց «iPhone» հեռախոսների վրայի «Apple Map» հավելվածի տվյալները, աշխարհի տարբեր երկրների ու քաղաքների համար կազմել է կորոնավիրուսի դեմ պայքարի օրերին փողոցների աշխուժության վիճակագրությունը։
Ըստ այդմ` ապրիլի 11-12-ին Թուրքիայի 30 նահանգում ու Զոնգուլդաք քաղաքում փողոց դուրս գալու արգելքի (պարետային ժամ) ավարտից հետո փողոցներում մարդկանց ու ավտոմեքենաների շարժը գերազանցել է նախքան պարետային ժամը եղած ցուցանիշը։
Այսպես, ապրիլի 10-ին՝ պարետային ժամ հայտարարելու նախորդ օրը, Թուրքիայում երթևեկության աշխուժության ցուցանիշը կազմել է 38,86%, իսկ հետիոտնի աշխուժությունը եղել է 32,49%։ Պարետային ժամի 2 օրերին՝ ապիրլի 11-ին ու 12-ին ըստ օրերի համապատասխանաբար երթևեկության համար եղել է 15,04% և 19,54%, իսկ հետիոտնի դեպքում գործակիցը եղել է 14,58% և 15,69%։ Պարետային ժամի ավարտի հաջորդ օրը՝ ապրիլի 13-ին անհամեմատ ավելի աշխուժություն է գրանցվել քան մինչ պարետային ժամի հատարարելը՝ երթևեկության համար 43,99%, հետիոտնի շարժի դեպքում՝ 36,99%։
Նմանատիպ իրավիճակ է գրանցվել նաև երկրի խոշորագույն Ստամբուլ քաղաքում, որը համարվում է կորոնավիրուսի տարածման գլխավոր օջախը։
Ապրիլի 10-ին երթևեկությունը ունեցել է 30,77 տոկոսանոց նիշ, հետիոտնի աշխուժությունը՝ 23,95։ Պարետային ժամի 2 օրերին, ըստ օրերի հերթականության, ստացվել է հետևյալ պատկերը երթևեկություն՝ 11,03%, և 14,56%, իսկ ապրիլի 13-ի տվյալները երթևեկության համար կազմել են 34,03 և հետիոտնի համար 27,42%։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր երկրում ծնելիության ինդեքսի խորացող անկման մասին:

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |