Հասարակական15:33, 17 Ապրիլ 2020
Թուրքիայի Բաթման նահանգում մարդիկ կորոնավիրուսից չեն վախենում

Թուրքիայի Բաթման նահանգի նահագապետ Հուլուսի Շահինը ներկայացրել է նահագում տիրող իրավիճակը՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակի տարածմամբ։
Նահանգապետն ահազանգել է, որ հատկապես կանայք չեն հետևում համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։ Սովորության համաձայն նրանք շարունակում են կազմակերպել «ոսկե օրեր» (սա մի միջոցառում է, որի ժամանակ կանայք բազմատեսակ քաղցրավենքիներ, խմորեղեններ և աղանդեր են պատրաստում և հավաքվում մեկի տանը, պճնվում, զվարճանում, պարում, միմյանց հետ զրուցում)։
Նահանգապետը նշել է, որ եթե այսպես շարունակվի, ամբողջապես բնակելի թաղամասերում կարանտինային ռեժիմ կսահմանվի և տուգանքներ կկիրառվեն։
Ըստ նահանգապետի՝ շատ մարդիկ չեն գիտակցում լրջությունը և շարունակում են հավատալ որ այս հիվանդությունը իրենց չի կպնի։ Այդ պատճառով Բաթման և Տիգրիս գետի կիրճերում բազմամարդ խնջույքներ են կազմակերպվում, մարդիկ իրար գլխի հավաքվելով խորոված են անում։
Հուլուսի Շահինն ընդգծել է, որ այս անտարբերության հետևանքով արդեն հիվանդների քանակը եռապատկվելով է շատանում նահանգում և անհրաժեշտ է մարդկանց գիտակցությունը փոխել։
Հիշեցնենք, որ Բաթման նահանգը գտնվում է Թուրքիայի հարավարևելյան հատվածում և իր մեջ ներառում է նաև Սասուն բնակավայրը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է բազմաքանակ զինծառայողներով բանակ ունեցող երկրների անունները:
Ջևդեթ Յըլմազը խոսել է նաև Թուրքիայի վրա ԱՄՆ մաքսատուրքերի ունեցած ազդեցությունից։
Մասնակցություն կունենա G20-ի, ԱՄՀ-ի և ՀԲ-ի շրջանակներում տեղի ունեցող հանդիպումներին։
Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարի խոսքով՝ Սաքարյայի գազի ավազանում տարվող աշխատանքների առաջին փուլն ավարտված է:
Հոգևորականը կոչ է արել պայքարել թուրքերին Կիպրոսից վտարելու և հայրենիքը փրկելու համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |