Հասարակական12:28, 20 Ապրիլ 2020
Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին

Ապրիլի 19-ի երեկոյան Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի հաղորդած տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 86․306-ի։
Այսպիսով Թուրքիան վարակակիրների թվով անցել է Չինաստանին (82735) և այդ ցուցանիշով հայտնվել աշխարհի երկրների 7-րդ հորիզոնականում։
Ըստ Քոջայի հայտնած վերջին տեղեկությունների՝ 24 ժամում արված 35․344 թեստավորման արդյունքում վարակվածների թիվն ավելացել է 3․977: Նույն ժամանակահատվածում երկրում կորոնավիրուսից մահացել է ևս 127 հիվանդ։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 2017-ի։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 1922 հիվանդ։ Մեկ օրում առողջացել է 1523 վիրուսակիր։
Մինչ այս պահը երկրում անցկացվել է ընդհանուր առմամբ 634․277 թեստավորում, առողջացել է 11․976 վարակակիր։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Մի քանի րոպե անց մայրը նկատել է կատարվածը և դուրս է բերել նրան աղբարկղից:

Թուրքիայի համար «Ակտիվ ծերացման ինդեքսը» 2024-ին հասել է շուրջ 30-ի:

Տարեսկզբից մինչև փետրվարի վերջ Թուրքիա է մեկնել 463․865 իրանցի՝ դառնալով օտարազգի տուրիստների ամենամեծ խումբը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Հարձակումն կատարած անձը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |