Տնտեսական17:55, 21 Ապրիլ 2020
Թուրքիան 84 տոննա բժշկական պաշտպանիչ սարքավորում կուղարկի Մեծ Բրիտանիա
Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից հաստատվել է Մեծ Բրիտանիային մատակարարվելիք բժշկական պաշտպանիչ սարքավորումների արտահանման թույլտվությունը։
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարությունը բավարար չափով չի ապահովել բուժաշխատողներին անհատական պաշտպանության համար նախատեսվող միջոցներով, դրանք ժամանակին չեն մատակարարվել երկրին և ներկայիս իրավիճակում այդ միջոցները սպառման եզրին են, ինչի պատճառով էլ դժգոհություն է առաջացել երկրում։
Թուրքիան հայտարարել էր, որ ապրիլի 20-ին 84 տոննա բժշկական պաշտպանիչ սարքավորումներ կուղարկի Մեծ Բրիտանիային, սակայն մատակարարումը չի ստացվել, քանի որ անգլիական կազմակերպությունը թուրքական կողմին արտահանման թույլտվության մասին դիմումը չի ուղարկել։
Դիմումը Թուրքիային ուղարկվել է միայն ապրիլի 21-ին, որը Թուրքիայի առողջապահության նախարարության հաստատումից հետո սպասվում է, որ կարճ ժամկետում կմատակարարվի:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Լիբիայի նավթի և բնական գազի նախարար. «Ցանկանում ենք էներգետիկ բոլոր ոլորտներում Թուրքիային տեսնել որպես ռազմավարական գործընկեր»:
Վերջին երկու տարիների՝ 2023-ի և 2024-ի ընթացքում ձևավորված պատկերը մասնագետները պայմանավորում են ծախսերի մեծացման և աշխարհաքաղաքական ռիսկերի հետ:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ Գազայում հաստատված հրադադարը մնայուն բնույթ կկրի:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |