Տնտեսական16:19, 21 Ապրիլ 2020
«Ford»-ը նորից հետաձգել է արտադրական գործընթացը Թուրքիայում

Աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի համավարակի պատճառով որոշ խոշոր արտադրողներ նախորդ ամիս հայտարարեցին իրենց գործարանների աշխատանքների ժամանակավոր դադարեցման մասին:
Դրանց շարքում էր նաև ամերիկյան հայտնի ավտոարտադրող «Ford» ընկերությունը, որը որոշեց փակել իր արտասահմանյան գործարանները, այդ թվում և Թուրքիայում գտնվող և 10.000 աշխատատեղ ունեցող խոշոր գործարանը:
«Ford Otosan»-ը մարտի 17-ին հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ 30.03.2020-ից մինչև 04.04.2020-ը ընկած ժամանակահտվածում Քոջաելի նահանգի Գյոլջյուք շրջանում գտնվող գործարանում դադարեցվելու էին արտադրական աշխատանքները։ Սակայն վերոհիշյալ հայտարարությունից հետո ընկերությունը 2 անգամ նույնպես հետաձգել էր աշխատանքների վերսկսումը:
Ապրիլի 21-ին կատարած նոր հայտարարությամբ «Ford Otosan»-ը տեղեկացնում է, որ գործարանի աշխատանքների դադարեցման ժամկետը հետաձգվել է մինչև մայիսի 4-ը։
Նշվում է, որ տվյալ ավտոարտադրողը Թուրքիայում գտնվող իր գործարանում տարեկան հավաքում և շուկա է հանում միջին հաշվով 280.000 մեքենա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։

Որոնման աշխատանքների մեջ ներգրավված է «Թուրքիայի նավթային կորպորացիայի» (TPAO) 200 հոգուց բաղկացած անձնակազմ և 30 տեխնիկա։

Նշված ժամանակահատվածում Թուրքիան 178 երկիր է արտահանել 138 մլն 640 հազար քմ գորգ։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։
Համաձայնագրի նպատակն է նպաստել թուրք-ադրբեջանական համագործակցության ամրապնդմանն էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |