Ռազմական11:49, 21 Ապրիլ 2020
ԱՄՆ․«Վստահ ենք, որ S-400-ների հարցում Էրդողանը հասկանում է մեր դիրքորոշումը»

Անկարայի կողմից ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման շուրջ թուրք-ամերիկյան հարաբերություններում առաջացած լարվածությունը երկար դադարից հետո ճգնաժամային նոր փուլ է թևակոխում։ Դա պայմանավարված է S-400 համակարգերի հետ կապված Վաշինգտոնի տարածած հայտարարությամբ, որը հաջորդել է թուրք պաշտոնյայի հայտարարությանը։
Թուրք պաշտոնյաներից մեկը, որի անունը աղբյուրը չի նշում, հեղինակավոր «Reuters» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում թեմայի շուրջ չնայած Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ սպառնալիքներին, նշել է, որ Անկարան որևէ փոփոխություն չի նախատեսում S-400-ների ակտիվացնելու ծրագրում։
Նա մասնավորապես ասել է․ «Որևէ խնդիր չկա S-400-ները ապաակտիվացնելու համար։ Սակայն կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են ապրիլի համար նախատեսվող ծրագրերը»։
Թուրք պաշտոնյայի այս հայտարարությունից հետո ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը նույն լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է, որ ԱՄՆ-ը լրջորեն մտահոգված է, որ Թուրքիան այս հարցում հետ քայլ չի կատարում։
«Ամենաբարձր մակարդակներով շարունակում ենք շեշտել, որ S-400-ների վաճառքը տևական քննարկումների ենթակա է դարձել CAATSA օրենքի շրջանակում (CAATSA - Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք - խմբ․) և այս գործընթացը լուրջ խոչընդոտ է առաջացնում երկկողմ հարաբերություններում և ՆԱՏՕ-ում։ Վստահ ենք, որ նախագահ Էրդողանը (Թուրքիայի) և բարձրաստիճան պաշտոնյաները այս հարցում հասկանում են մեր դիրքորոշումը»,-ասել է խոսնակը։
Նշենք, որ ԱՄՆ ղեկավարության կարծիքով, S-400-ները չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի սպառազինության չափանիշներին և սպառնալիք են ներկայացնում ամերիկյան արտադրության F-35 կործանիչների համար:
«CAATSA» օրինագծով նույնիսկ նախատեսվում է սահմանափակել ամերիկյան զենքի վաճառքը Թուրքիային և կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել թուրք բարձրաստիճան պաշտոնյաների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքական մամուլում վերոնշյալը ներկայացվել է որպես հակաթուրքական լոբբի։

Ամերիկյան կայքը հրապարակել է 2025-ին Մերձավոր Արևելքի երկրների ռազմական ներուժի մասին զեկույց:

Այս թեմային անդրադարձել է գերմանական «Frankfurter Rundschau» օրաթերթը։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |