Հասարակական09:45, 21 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 90․000-ը
Թուրքիայում ապրիլի 20-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 123 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Նախարարը գրառման մեջ նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 39․703 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․674 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 123 դեպք, ապաքինվել է ևս 1454 մարդ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների, մինչև այսօր համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 13․430 հիվանդ։ 1․909 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 90.980 հաստատված դեպք և մահվան 2․140 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 673․980-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը գրանցվել է մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում զգալիորեն առաջ է անցել Իրանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Լոնդոնում կազմակերպվել է նրանց հանդիպումը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Ըստ Էրդողանի՝ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց տվեց, որ արտաքին ռեսուրսներից կախվածությունը լուրջ խնդիր է էներգետիկ ոլորտում։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |