Տարածաշրջան11:42, 21 Ապրիլ 2020
Ստամբուլում կորոնավիրուսով վարակված բուժաշխատողների թիվը հասել է 2000-ի

Ստամբուլում կորոնավիրուսով վարակված առաողջապահության ոլորտի աշխատողների թիվը հասել է 2 հազարի։ Այս մասին նշվել է Ստամբուլի Բժշկական պալատի զեկույցում, որի թեման է ապրիլի 13-19-ը ընկած ժամանակահատվածում քաղաքի հիվանդանոցներում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը։
Զեկույցում նշվում է, որ համավարակի դեմ պայքարի 1-ին շարքերում գտնվող բժիշկների ու ոլորտի մյուս աշխատողների վարակի շղթաները հայտնաբերելու և մեկուսացնելու նպատակով առողջապահության նախարարությունը բավարար ու կանոնավոր աշխատանք չի տանում։
Առողջապահական հիմնարկներում պաշտպանիչ միջոցների անբավարարությունը դեռևս պահպանվում է՝ չնայած այն հանգամանքին, որ համավարակի տարածման 1-ին շաբաթների համեմատ այս առումով զգալի բարելավում կա։ Որոշ հիվանդանոցներում սահմանված հերթապահությունների արդյունքում բուժաշխատողները դեռևս բավականին ծանր գրաֆիկով են աշխատում, ընդհուպ մինչև 36 ժամ աշխատողներ կան։
Համավարակի տարածման շղթաները հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ տանող շրջանային առողջապահության վարչությունների աշխատակիցների, ինչպես նաև իրենց բնականոն աշխատանքները շարունակող ընտանեկան առողջության կենտրոնների աշխատակիցների շարքերում վարակաիրների թիվն արագորեն ավելանում է։
Կորոնավիրուսի առաջացրած ծանրաբեռնվածության պայմաններում այլ հիվանդություններ ունեցող մարդիկ դժվարությունների են հանդիպում անհետաձգելի բժշկական օգնություն ստանալու հարցում։ Հիվանդները դժվարանում են գտնել հիվանդանոցներ, որտեղ կարող են բժշկական օգնություն ստանալ։
Խնդիրներ են առաջացել նաև հանրային վայրերում դիմակ կրելու պարտադրանքի պատճառով, քանի որ դիմակների վաճառքն արգելված է, իսկ դրանց անվճար բաժանումը ժողովրդին ոչ բավարար քանակությամբ է կատարվում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |