Տարածաշրջան14:27, 22 Ապրիլ 2020
Արարատի թեմայով թուրքական կրքերը չեն հանդարտվում․ կոտրել են Չինաստանի ԱՆ կայքը

Ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության արկղերի վրա եղած Արարատ լեռան վերաբերյալ գրությունը իրարանցում էր առաջացրել Թուրքիայում։ Իսկ գրությունը հետևյալն էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»:
Թուրքերը դժգոհում էին, որ արկղերի վրայի այդ մակագրությամբ, փաստորեն, Արարատ լեռը «վերագրվել էր Հայաստանին»։ Այդ կապակցությամբ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ պարզաբանում ստանալու նպատակով դիմել են Անկարայում Չինաստանի դեսպանին և Չինաստանի արտգործնախարարությանը։
Սակայն դժգոհությունը միայն հայտարարություններով, սոցցանցերում կատարված գրառումներով չսահմանափակվեց։
Թուրքիայում Ասլան Նեֆերլեր կեղծանվամբ ներկայացող թուրքական հաքերների (ցանցահեն) խումբը Twitter-ում հայտարարություն է տարածել, որ իրենց կիբեռ հարձակման թիրախում հայտնվել են Չինաստանի մի շարք հաստատությունների կայքէջեր։
Գրառման մեջ նշվել է, որ նրանք կոտրել են նաև Չինաստանի արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջը (en.moj.gov.cn)՝ խափանելով դրա գործունեությունը։
«Կրկին այցելեցինք Չինաստանի արդարադատության նախարարություն։ Խափանեցինք այն։ Կորոնավիրուսի հարցում խաբեցիք աշխարհին և կեղեքումների ենթարկեցիք ույղուր թյուրքերին։ Մենք էլ ձեզ այցի եկանք»,-ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ըստ տեղեկությունների՝ բանակցությունները սկսվել են ԱՄՆ-ի միջոնորդությամբ ու խորհրդով:

Թուրքական թերթը գրում է, որ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» առաջիկայում ինքնալուծարվելու է:

Կողմերը քննարկել են Օմանում կայացած ԱՄՆ-Իրան բանակցությունները։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար. «Պետք է բախում չենթադրող փոխադարձ մեխանիզմ ստեղծվի այնպես, ինչպես դա արել ենք ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ»:
Նիստին անձամբ մասնակցելու է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Թուրքիայում գործող մերձիշխանական թերթում հոդված է հրապարակվել, որում գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող ԺՀԿ-ն մեղադրվում է ներքին խարդավանքների մեջ:
Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |