Հասարակական17:46, 22 Ապրիլ 2020
Աթաթուրքի նկարը գլխիվայր են կախել թուրքական համալսարանի շենքից
Ապրիլի 23-ին Թուրքիայում նշվող «Ազգային ինքնիշխանության և երեխաների տոնին» ընդառաջ Տրապիզոնի համալսարանի շենքի պատին թուրքական դրոշներ են փակցրել։
Դրոշներից բացի շինության պատից կախել են նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մեծադիր նկարը, սակայն՝ գլխիվայր դիրքով։
Դա խիստ բացասական արձագանք է առաջացրել թուրք հանրության շրջանում։
Թուրքիայի խորհրդարանի CHP-ական նախկին պատգամավոր և ավագանու անդամ Հալուք Փեքշենը սոցցանցում արած գրառմամբ քննադատել է Աթաթուրքի նկարի հետ նման վարվելակերպը։
Փեքշենը դա անպատվաբեր է համարել ոչ միայն Աթաթուրքի, այլև Տրապիզոնի ժողովրդի համար։ Նաև հավելել է, որ Տրապիզոնը Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ընթացքում կարևոր նշանակություն ունեցող քաղաքներից է, իսկ տրապիզոնցիներից շատերն առանցքային դեր են ունեցել քեմալական շարժման ընթացքում։
Տրապիզոնի համալսարանը սոցցանցում հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ, ըստ որի՝ սխալը նկատելուն պես նկարի դիրքն իսկույնևեթ շտկվել է, իսկ այդ աշխատանքներով զբաղվող և պատասխանատվություն կրող անձանց դեմ համապատասխան ընթացակարգ է սկսվել։
Հայտարարության մեջ նաև նշվում է, իրավական ճանապարհով հայցեր կներկայացվեն այն օգտատերերի դեմ, որոնք նշյալ միջադեպի առիթով համալսարանը պախարակող գրառումներ են արել սոցկայքերում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
Ցանկը գլխավորում է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Նախկինում Էրդողանը հակաբեղմնավորիչների օգտագործումը հավասարեցրել էր պետական դավաճանության հետ:
ՌԴ նախագահը չի բացառել, որ Թուրքիայի զինված ուժերը ռազմական գործողություն կարող են իրականացրել Սիրիայի քրդական ուժերի դեմ,
Կահիրեում տնտեսական համագործակցության ութնյակի (D-8) գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները։
Աշխարհի ամենաբարձրահասակ տղամարդը՝ Սուլթան Քյոսենը (2.60սմ) և կինը՝ Ռումեյսա Գելգին, (2.15սմ) ապրում են Թուրքիայում:
D-8-ի շրջանակներում Թուրքիայի նախագահը պակիստանցի, իրանցի և եգիպտոսցի իր գործընկերների հետ քննարկել է տարածաշրջանային և համաշխարհային նշանակության հարցեր:
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |