Հասարակական09:25, 22 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2․259-ի

Թուրքիայում ապրիլի 21-ի դրությամբ նոր տեսակի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 119 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նա նախարար Քոջան նշել է, որ 24 ժամվա ընթացքում անցկացված 39․429 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 4․611 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 119 դեպք, ապաքինվել է ևս 1․488 մարդ։
Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 14․918 հիվանդ, իսկ 1․865 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 95.591 հաստատված դեպք և մահվան 2․259 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 713․409-ի։
Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում առաջ է անցել Իրանից։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |