Հասարակական10:03, 23 Ապրիլ 2020
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի քանակը մոտեցել է 100 հազարին

Ապրիլի 22-ի երեկոյան ամփոփված տվյալների համաձայն՝ Թուրքիայում նոր տեսակի կորոնավիրուսից մահացել է 117 մարդ։ Այս մասին Twitter միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
Գրառման մեջ նախարարը նշել է, որ 24 ժամվա ընթացքում իրականացված 37․535 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 3․083 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 117 դեպք, ապաքինվել է ևս 1559 մարդ։
Ընդհանուր առմամբ Թուրքիայում համավարակից ապաքինվել է 16․477 հիվանդ, իսլ 1․814 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Այսպիսով, ըստ վերջին տվյալների, Թուրքիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 98․674 հաստատված դեպք և մահվան 2․376 դեպք։ Ընդհանուր առմամբ կատարված թեստավորումների թիվը հասել է 750․944-ի։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

ՄԱԿ-ի սահմանմամբ՝ երեխաներ են համարվում 0-17 տարեկան քաղաքացիները։

Հարցվածների 32%-ը նշել է, որ չի վստահում որևէ հեռուստաալիքի։

Օդանավակայանում գործարկված նոր համակարգով կարելի է միաժամանակ թռիչքներ ու վայրէջքներ իրականացնել բոլոր թռիչքուղիներով:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |