Ցեղասպանություն18:32, 24 Ապրիլ 2020
Կարո Փայլանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ հարցադիմում է ներկայացրել Թուրքիայի մեջլիսի ղեկավարությանը
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի ղեկավարությանը հարցադիմում է ներկայացրել։ Նա առաջարկել է Թուրքիայի խորհրդարանում քննիչ հանձնողով ստեղծել, որը նպատակ կհետապնդի ուսումնասիրել հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ ողբերգությունը, հայտնաբերել պատասխանատուներին, առերեսվել անցյալի հետ և հաստատել արդարություն։
«1915թ․ ապրիլի 24-ին 250 հայ քաղաքական գործիչ, մտավորական, լրագրող ձերբակալվելով՝ քշվել են Չանքըրը և Այաշ (բանտեր-խմբ․), այնուհետև սպանվել։ Այս թվականը ողջ աշխարհում ընդունված է որպես Օսմանյան հողերում ապրող հայերի մեծ մասի ոչնչացման պատճառ դարձած Հայոց ցեղասպանության մեկնարկային օր։
Այս հողերում հայ ժողովրդի հետ տեղի ունեցած մեծ ողբերգությունը մի շարք այլ պետությունների խորհրդարաններում քննարկվել և ընդունվել է որպես ցեղասպանություն։ Մինչդեռ Անատոլիայի հնագույն ժողովուրդներից հայերի հետ տեղի ունեցած ցեղասպանությունը ցայսօր Թուրքիայի խորհրդարանում չի քննարկվել։ Միակ խորհրդարանը, որ կարող է արդարություն հաստատել, դա Թուրքիայի խորհրդարանն է»-ասել է Փայլանը։
Նա մասնավորապես առաջարկել է Թուրքիայի Սահմանադրության 98-րդ և ներքին կանոնադրության 104 և 105-րդ հոդվածներին համապատասխան քննիչ հանձնաժողով ստեղծել, որի նպատակն կլինի հայտնաբերել տվյալ ժամանակաշրջանի իշխանությունների ընդունած որոշմամբ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության պատասխանատուներին, նույնիսկ ուշ, բայց հաստատել արդարություն։
Նրա խոսքով՝ «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարության որոշմամբ հայ քաղաքական գործիչների, մտավորականների և գրողների աքսորով սկսած գործընթացն ավարտվել է նրանով, որ հայ ժողովուրդը տեղահանվել է իրենց պատմական հողերից և սպանվել է տեղահանության ճանապարհին։
Փայլանը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այդ ժամանակաշրջանի Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի անձնական փաստաթղթերից մեկի համաձայն՝ 1914-1917թթ․ ընթացքում Օսմանյան կայսրության սահմաններում ապրող հայ բնակչության 77 տոկոսը ոչնչացվել է։ 1915թ․ սկսված աքսորը և շարունակաբար իրականացված քաղաքականությունը ակնհայտորեն ցույց են տալիս, որ ռազմական և այլ նպատակներից ավելի շատ միտված են եղել օսմանյան հողերում հայ ժողովրդին բնաջնջելուն։
«Տեղահանության մասին օրենքը, որքան էլ որ ուղված է եղել հայ ժողովրդի բնաջնջմանը, նաև երկրում ապրող ասորի, քաղդեացի, եզդի, հույն և քրիստոնյա այլ ժողովուրդների ոչնչացման պատճառ է դարձել։ Շարունակվող քաղաքականության արդյունքում առգրավվել են անհատներին պատկանող գույքերը և բազմաթիվ մշակութային արժեքներ, ինչպիսիք են՝ վանքերը, եկեղեցիները և դպրոցները»,- նկատել է Փայլանը։
Հայ պատգամավորը նշել է, որ 1915թ․ և դրանից հետո իրականացվող համակարգված բնաջնջման քաղաքականությունը քննարկվել է աշխարհի խորհրդարաններում և համապատասխանում է ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործություն» բնորոշմանը։
«Չնայած որ հայ ժողովրդի դեմ իրականացված մեծ ողբերգությունից 105 տարի է անցել, Թուրքիայի ազգային մեծ ժողովի կողմից այն չի ուսումնասիրվել, արդարություն չի հաստատվել և չի անվանակոչվել։
Արդարությունը, որին մեկ դար սպասում են աշխարհում սփռված թուրքահայերը միայն կարող է հաստատվել Թուրքիայի ժողովուրդների հավաքական խղճով և Թուրքիայի մեջլիսում։ Հենց այս պատճառով էլ այն խորհրդարանը, որ պետք է քննարկի հայ ժողովրդի մեծ ողբերգությունը, նախ և առաջ պետք է լինի Թուրքիայի խորհրդարանը։
Հայոց ցեղասպանությունը, որի իրողության հետ 105 տարի է չեն առերեսվում, ամեն անգամ օրակարգում հայտնվելիս տարբեր ժխտողական քաղաքականությամբ անտեսում են, ծայրաստիճան կարևոր է, որ քննարկվի Թուրքիայի մեջլիսում, որպեսզի այս հողերում հաստատվի խաղաղությունը և բացահայտվի ճշմարտությունը»,- ասել է Փայլանը։
Նա ընդգծել է, որ ժամանակաշրջանի իշխանությունները քաղաքական որոշմամբ ոչնչացրել են հայ ժողովրդին և հավելել, որ այս մեծ հանցագործության արդարությանը կարող են հասնել միայն մեջլիսի քաղաքական որոշմամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |