Ցեղասպանություն13:21, 24 Ապրիլ 2020
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրես»․ «Հայոց ցեղասպանությունը 105 տարի չփակված վերք է»
Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը», որը ներառում է մոտ 20 կուսակցություն ու քաղաքացիական նախաձեռնություն, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ ուղերձ է հղել։
«1915թ․ ապրիլի 18-ը և 1915թ․ ապրիլի 24-ը՝ օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության կառավարման ժամանակաշրջանի երկու մեծ ողբերգություններն ասորիների և հայերի ցեղասպանություններն են։
Անատոլիայի (Արևմտյան Հայաստան-խմբ․) և Միջագետքի հնագույն ժողովուրդներից հայերն ու ասորիները ցեղասպանական ոճրագործության ենթարկվեցին մի բուռ հարստահարիչ խմբի կողմից «գոյության խնդրի» համար իրականացված «անվտանգային քաղաքականության» պատճառով»,- ասվում է ուղերձում։
Նշվում է, որ 1915թ․ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ծրագրված և համակարգված հանցագործություն է, որն առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան պետության գլուխ կանգնած «Միություն և առաջադիմություն» կուսակցության կողմից ուղղորդվել է, կազմակերպվել է և հայերին որպես ազգ թիրախավորել է իրենց էթնիկ ինքնության և կրոնական համոզմունքների պատճառով։
«Հայոց ցեղասպանությունը Անատոլիայի ժողովուրդների ինքնորոշման իրավունքների դեմ իրականացված հարձակում է։ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն 1․5 մլն հայերի ջարդ է, այլև դարեր ի վեր Անատոլիայի ամբարած մշակույթի ոչնչացում։ Այն 105 տարի չփակված վերք է։
Պետությունը, որը թիրախավորել էր մոռացության տալ այս հողերում հայերի հետ տեղի ունեցածը, ոչնչացրեց հայերին պատկանող գերեզմանները, դպրոցները, եկեղեցիների մեծ մասը, իսկ այն ինչ չկարողացավ ոչնչացնել՝ շորթեց, փոխեց տեղանունները»:
Կոնգրեսը շեշտում է, որ օսմանյան-թուրքական իշխող վերնախավի կողմից իրագործված ցեղասպանության հանցագործության ժխտողական քաղաքականությունը շարունակական դրսևորում է ունեցել նաև Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո։ Այդ քաղաքական ուղեգիծը դեռևս շարունակում է շովինիզմի թունավոր արյունը ներարկել թուրք հասարակության երակներում։
«Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսը» հայտարարել է, որ իրենք կողմ են, որպեսզի օսմանյան-թուրքական իշխող վերնախավը դատապարտվի ցեղասպանության հանցագործության համար, ինչպես նաև կողմ են ներողություն խնդրել հայ ժողովրդից, անվերապահորեն ճանաչել արևմտահայերի սերունդներին վերադարձնելու վերաբերյալ իրավունքը, ապահովելով լքյալ գույքերի վերադարձը նրանց և այդ հոսող վերքը ինչ-որ չափով վիրակապել։
«Հայերի և ասորիների ցեղասպանության 105-րդ տարելիցին մեկ անգամ ևս խոնարհվում ենք զոհերի հիշատակի առաջ։ Մեկ անգամ ևս հայտնում ենք, որ շարունակելու ենք հայ և ասորի ժողովուրդների արդարության փնտրտուքը։ Մեր ժողովուրդներին կոչ ենք անում զարգացնել ինքնակազմակերպումը ընդդեմ նոր կոտորածների և ցեղասպանական փորձերի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն անդրադարձել է Թուրքիայի՝ «BRICS»-ին անդամակցելու գործընթացին և Եվրամիության հետ ունեցած հարաբերություններին։
Նա նաև ընգծել է, որ Թուրքիայի կառուցողական կամքն է՝ աստիճանաբար կարգավորել երկկողմ հարաբերությունները` համակարգելով Ադրբեջանի հետ։
Միջազգային քրեական դատարանն Իսրայելի վարչապետին և նախկին պաշտպանության նախարարին «պատերազմական հանցագործության» մեղադրանքով ձերբակալելու որոշում էկայացրել։
Քվանտային համակարգիչները կբարձրացնեն Թուրքիայի մրցունակությունը ռազմարդյունաբերությունից մինչև ֆինանսական տեխնոլոգիաներ:
Թուրքական մամուլը գրում է, որ իսրայելական լոբբիի ազդեցությամբ որոշում է կայացվել թուրքական և իսրայելական թիմերի բասկետբոլային հանդիպումն Անկարայից տեղափոխել Բելգրադ։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |