Ցեղասպանություն22:43, 24 Ապրիլ 2020
ASALA-ի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ
«Հայաստանի ազատագրություն հայ գաղտնի բանակը» (ՀԱՀԳԲ - անգլերեն անվանումը՝ ASALA) Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասվում է, որ հայությունը մեկ բռունցք դարձած և մեկ գերագույն նպատակի շուրջ համախմբված, համայն աշխարհին մեկ անգամ ևս պիտի հիշեցնե, որ հայ ժողովուրդը ցեղասպանելու, նրա հայրենազուրկ մնացորդները աշխարհով մեկ սփռելու և մեր հայրենիքը բռնագրավելով յուրացնելու թուրքական պետական-ռազմավարական դարավոր ու ծրագիրը դատապարտված է ձախողման։
«Մեր ազգն ունի մի գերագույն նպատակ և մեկ հիմնական տեսլական՝ իրականացնել նահատակների կտակը, որը մեզ է փոխանցվել մեծ բանաստեղծի բառերով.
«Քեզ մեր սարն եմ կտակում, որ դուրս բերես սեւ ամպից,
Որ տուն բերես շալակած արդարութեամբ մեր անբիծ,
Ու կը բերես, իմ բալիկ, թէկուզ քո խեղճ թաթիկով
Մեր սարն այս կողմ շուռ կը տաս` արդարութեանդ ուժն է ծով»:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը» իր ստեղծման առաջին իսկ օրից նետված է անհավասար պայքարի մէջ, որպեսզի դուրս բերի հափշտակուած պատմական հողերը թուրքական լծից:
«Մեր 1.5 միլիոն նահատակների հիշատակման, հայրենազրկման փաստի վերհիշման և պայքարի օրվա առիթով, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը վերահաստատում է իր պատրաստակամությունն ու վճռականությունը՝ պայքարելու հանուն մեր մարդկային և ազգային բոլոր իրավունքների լիարժեք վերականգման, հանուն արդարության գերիշխման և միացյալ ու ամբողջական Հայաստանի կերտման, որպեսզի մեր ազգի պատմության նոր շրջափուլերը լինեն միայն հողի ու ազգի վերամիավորման, զարգացման, առաջդիմության և հզորացման հանգրվաններ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նրան առաջադրել է «Medicare» և «Medicaid» ծառայությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնի համար։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |