Ցեղասպանություն10:39, 24 Ապրիլ 2020
Հասան Ջեմալի ապրիլքսանչորսյան գրառումը վրդովեցրել է թուրքերին

Թուրք հայտնի լրագրող, հրապարակախոս, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռ Հասան Ջեմալը, որը բազմիցս հրապարակավ ընդունել է ցեղասպանությունը և ներողություն խնդրել, ապրիլքսանչորսյան գրառում է արել Twitter-ում։
«Ես կիսում իմ հայ եղբայրների ապրիլքսանչորսյան ցեղասպանության ցավը»,- գրել է Հասան Ջեմալը։ Այս գրառումը, սակայն, խիստ բացասական է ընդունվել սոցցանցի մի շարք օգտատերերի կողմից։ Հակահայկական տրամադրություններ ունեցող օգտատերերը Ջեմալի գրառման տակ մի շարք մեկնաբանություններ են թողել, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․
Բուրաք Յըլդըրըմ
«Հայերի կողմից սպանված Անատոլիայի 1000-ավոր բնակիչների մասին ոչ մի բառ չես խոսի, բայց հենց գա ապրիլի 24-ը, իսկույն կասես՝ Հայոց ցեղասպանություն։ Գնա այստեղից։ Հայասերներ եք դուք»։
Օզզիեք
«Երևում է՝ Ամերիկայի հայկական լոբբից փող է եկել»։
Աթիլլա Գյոնուլլու
«Եթե այս երկրում մի բռնապետ լիներ, այս մարդն ու այս գրառումով կիսվող բոլոր մարդիկ օճառ կլինեին»։
Էսմա
«Հայոց ցեղասպանություն չկա։ Կա հայերի կողմից թուրքերի նկատմամբ իրականացրած ցեղասպանություն։ Թուրք ժողովուրդը ցեղասպանություն չի արել, չի անի»։
Հավելենք, որ այս լուրը հրապարակած թուրքական սկզբնաղբյուր լրատվական կայքն էլ Ջեմալի գրառումը սկանդալային է որակել՝ չմոռանալով ցեղասպանության բառի դիմաց դնել թուրքական ժխտողականության մեջ պարտադիր կիրառում ունեցող «այսպես կոչված» արտահայտությունը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։

Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։

Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Այդ համագործակցության մասին առաջին անգամ հայտարարել է «Ռոսատոմ» ատոմային էներգետիկ պետական ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը:
Հունական «Kathimerini» թերթը գրում է, որ Նյու Յորքում կայացած հունական սփյուռքի միջոցառման ժամանակ այդ մասին հայտնել է Գրեգորի Միքսը։
Գեդեոն Սաարի հայտարարությանն արձագանքել է Թուրքիայի արտաքին գերատեսչությունը այն համարելով լկտի հայտարարություն։
«Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին անդրադարձել է «ՔԲԿ»-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի (Ափո) զենքերը վայր դնելու և կուսակցությունը լուծարելու կոչին։
Այդ մասին հայտարարություն է տարածել Թուրքիայի նախագահականին կից հանրային կապերի վարչությունը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |