Ցեղասպանություն12:28, 27 Ապրիլ 2020
Թուրք ընդդիմադիր պատգամավորը կոչ է արել առերեսվել Հայոց ցեղասպանության հետ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ է արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ սոցցանցերի իր էջերում Թանրըքուլուն հրապարակումներ է կատարել՝ օգտագործելով հայերեն և անգլերեն «Երբեք չմոռանալ» հեշթեգը։
«1915թ․ ապրիլի 24-ին հարյուրավոր հայ մտավորականներ ձերբակալվեցին Ստամբուլում և տարվեցին Չանքըրը ու Անկարա և անհետ կորսվեցին։ Քանի դեռ անցյալի հետ չենք առերեսվել, վերքերը երբեք չեն բուժվի», - նշել է թուրք պատգամավոր։
Թուրքական մամուլը հիշեցնում է, որ տարիներ առաջ նմանատիպ բովանդակությամբ գրավոր հայտարարություն էր տարածել նաև ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։ 2016թ․ ապրիլի 24-ին, այն բանից հհետո, երբ Ֆրանցիսկո Պապը և Եվրախորհրդարանը կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Քըլըչդարօղլուն հետևյալ հայտարարությունն էր տարածել․
«1915թ․ տեղի է ունեցել մի մեծ ողբերգություն, որը թե հայերի, թե մուսուլմանների հիշողության մեջ տրավմատիկ հետք է թողել։ Այդ մեծ ողբերգությունից ծագած տրավմայի հետևանքների չեզոքացումը մեղադրող, հանդիմանող քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ապահովել։ Այս առումով թե հոգևոր առաջնորդների, թե մնացած բոլորի խնդիրը պետք է լինի այնպես անել, որ անցյալի այդ ողբերգությունը ոչ թե հանգեցնի նոր սերունդների միջև բախումների, այլ նպաստի համատեղ ջանքերով վշտերի ու վերքերի բուժմանը։ Իհարակե համերաշխ ապագա կառուցելը չի նշանակում մոռանալ անցյալը, ընդհակառակը, դրա համար անհրաժեշտ է անկեղծորեն առերեսվել տեղի ունեցած ողբերգության հետ»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Էրիկ Ադամսին մեղադրական եզրակացություն է ներկայացվել Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից, առ այն, որ նա Թուրքիայի կառավարության կողմից կաշառք է ստացել։
Հայկական արմատներով լուսանկարիչ և ռեժիսոր Սերա Աքջանը Ermeniahaber.am-ի հետ զրույցում պատմել է իր հեղինակած «Սիրելի F» (Sevgil F) վավերագրական ֆիլմի և ֆիլմհերոսի մասին, ով ևս հայ է։
Նախքան Հայոց ցեղասպանությունն Օսմանյան կայսրությունում ապրում էր ավելի քան 2 մլն հայ:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
հայոց միջնադարյան մայրաքաղաքը շարունակում է մեծ ուշադրության արժանանալ տեղացի ու օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից։
Զորավարժությունն անցկացվում է Թուրքիայի Մարմարիս քաղաքի «Աքսազ» ռազմածովային բազայում։
Ermenihaber.am-ին տված հարցազրույցում Նուրհան Չեթինքայան հայտնել է, որ ըստ իրեն՝ հայ-թուրքական սահմանը կարող է բացվել մոտ մեկ-երկու տարուց։
«Անձրևների բացակայությամբ պայմանավորված քաղաքում առկա է այնքան ջուր, որը մոտավորապես կբավարարի 310 օր»,-հայտնել է քաղաքապետարանը։
Ըստ թուրքական մամուլի՝ քուրդ զինյալների հրամանատարը հրավիրվել է Թրամփի երդմնակալության արարողությանը։
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |